News

Վեհ ու կրակոտ հաղթանակների մայիս

Educational 2013-05-21

Մեր ժողովրդի պատմության մեջ, թերևս, ոչ մի անգամ ճակատագիրը մեզ այնքան հաղթություն ու բերկրանք չի նվիրել, որքան մայիս ամիսը: Ընդ որում` 20-րդ դարում երկու անգամ նույն օրը` մայիսի 9-ին, ավետիս է հնչել հայոց բոլոր շեներում ու տներում: Հաղթանակի երկու օրեր, որոնց նշանակությունը հսկայական է հայ ժողովրդի գոյապահպանման և հայոց պետականության հաստատման ու վերելքի ճանապարհին:

Եռատոների առթիվ Սևանի Մ. Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը, որը կրում էր «Վեհ ու կրակոտ հաղթանակների մայիս» խորագիրը, նպատակ ուներ փառաբանելու մեր պապերի ու հայրերի սխրանքը:

Հայոց քաջերի սխրանքների շնորհիվ մեզ վրա ծագեց հաղթանակի այնքան բաղձալի արևը: Շուշիի հաղթանակի բացած արահետներով հայոց քաջերը մաքառելու, ապրելու և արարելու ոգի ու թևեր տվեցին ապագա սերունդներին:
 
Եվ մենք ազգովի ծնրադրում ենք այն հերոսների սուրբ հիշատակի առջև, որոնց կռած  հաղթանակների շնորհիվ այսօր ապրում և զարգանում են հայկական երկու պետությունները:
 
Դահլիճում հնչում էր երգն ու պարը, որոնք նոր արշալույսների և նոր հաղթանակների օրերի սկիզբ էին ազդարարում:
 
ՄԿԱ գծով տեղակալ Դ. Ադամյան

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.