News

Սկսվել են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի աշխատանքները

Educational 2016-08-02

Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է երկամյա պարբերականությամբ:

Խորհրդաժողովին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 19 երկրում գործող հայկական կրթական կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչ:

2004 թվականից Հայաստանում գումարվող խորհրդաժողովները խնդիր ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:

Տարբեր երկրներից եկած պատվիրակներն աշխատում են նաև թեմատիկ աշխատախմբերում` փոխանակելով իրենց համայնքային փորձը, ներկայացնելով ծրագրերը, ծանոթանալով Հայաստանում մշակված և իրագործվող ուսումնական ծրագրերին ու մանկավարժական ձեռքբերումներին:

Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 5-ին:

Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.