News

Հայաստանում կպատրաստվեն տեղեկատվության պաշտպանության բնագավառի մասնագետներ

Educational 2016-08-01

«Կասպերսկի լաբորատորիա» ընկերության և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) համագործակցության շրջանակում բացվել է մագիստրատուրայի՝ տեղեկատվական անվտանգության գծով նոր ծրագիր։

«Տեղեկատվության պաշտպանության մաթեմատիկական և ծրագրային ապահովում» կրթական նոր ծրագիրն ունի ուսման երկամյա առկա ձևաչափ և գործելու է ՀՌՀ-ում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից։

«Սա շատ կարևոր իրադարձություն է ոչ միայն համալսարանի, այլև երկրի համար, քանի որ հայկական ընկերություններն այսօր ունեն տեղեկատվական անվտանգության մասնագետների սուր պակաս»,- նշել է ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը։

«Վերջին 20 տարիներին մենք կուտակել ենք գիտելիքների և փորձի հսկայական պաշար կիբերհարձակումներից պաշտպանության համակարգերի ստեղծման ոլորտում։

Մեր ասպարեզի գլոբալ խնդիրներից մեկը որակյալ մասնագետների սակավությունն է. նրանց պակասն զգացվում է ամբողջ աշխարհում։

Մենք մեծ հույսեր ունենք, որ արդեն շատ շուտով մագիստրոսական նոր ծրագրի շրջանավարտները կսկսեն ակտիվորեն փրկել աշխարհը կիբերսպառնալիքներից»,- հավելել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին: 

Աղբյուրը՝ Aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.