News

Հայաստանի պատանեկան հավաքականը՝ բրոնզե մեդալակիր

Sports 2016-07-30

Սլովակիայում արդեն իսկ ավարտվել է աշխարհի՝ մինչև 16 տ. շախմատի օլիմպիադան: Մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթանակ է տոնել Սերբիայի հավաքականի նկատմամբ և գրավել երրորդ հորիզոնականը:

Հայաստանը ներկայացնում էին Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը և Արփինե Գրիգորյանը։

Մրցաշարի հաղթող է դարձել Իրանի հավաքականը, իսկ Ռուսաստանը նվաճել է արծաթե մեդալ:

Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.