News

Հայտնաբերվել է աշխարհի ամենախորը ստորջրյա անցքը

Featured 2016-07-28

Պարասելյան կղզիներում հսկայական խորը ստորջրյա անցք է հայտնաբերվել, որն անվանում են «Հարավչինական ծովի աչք»: Չինական գրականության մեջ դեռևս 16-րդ դարում բազմաթիվ պատմություններ են գրվել այդ ստորջրյա անցքի մասին:

Մեկ տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո չինացի գիտնականները որոշել են, որ այս ստորջրյա անցքն ամենախորն է աշխարհում` ծովի մակարդակից 301 մետր խորությամբ:

Այս ցուցանիշով Հարավչինական ծովի աչքը գերազանցում է նախորդ ռեկորդակրին` Բահամներում գտնվող Դինի կապույտ անցքին, որի խորությունը 300 մետր է:

Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.