News

Ամփոփվել են Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադայի արդյունքները

Educational 2016-07-27

Հուլիսի 18-23-ն անց է կացվել Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել է ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի 9 երկրի 14 տարեկանից բարձր 70 դպրոցական: Նրանք իրենց ուժերը չափել են մաթեմատիկայի, ֆիզիկայի և Հայաստանի աշխարհագրության բնագավառներում:

Համահայկական բնագիտական օլիմպիադան նպատակաուղղված է հայրենիքի շուրջը հավաքելու Սփյուռքի երրորդ-չորրորդ սերունդ ներկայացնող այն երիտասարդներին, որոնք չեն տիրապետում կամ գրեթե չեն տիրապետում հայերենին և գտնվում են ազգային կրթության ու դաստիարակության համակարգից դուրս:

Օլիմպիադայի օրակարգը հարուստ էր Հայաստանի, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի մասին ժամանցային և ուսուցողական միջոցառումներով:

Օլիմպիականներն արժանացել են չորս 1-ին կարգի, ութ 2-րդ կարգի և տասը 3-րդ կարգի դիպլոմների: 1-ին կարգի դիպլոմներ ստացել են Իրանի և Հայաստանի ներկայացուցիչներ, 2-րդ կարգի դիպլոմների արժանացել են Սիրիայի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչներ:

3-րդ կարգի դիպլոմները տրվել են Իրանի, Վրաստանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչներին: Բարձր գիտելիքներ ցուցաբերած այլ մասնակիցներ արժանացել են ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի:

Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.