News

Հայ դպրոցականները՝ բրոնզե մեդալակիրներ

Educational 2016-07-26

Վիետնամի Հանոյ քաղաքում հուլիսի 17-ից 24-ն անց է կացվել 2015-2016 ուստարվա՝ «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան՝ նախատեսված դպրոցականների համար: Հայաստանի թիմն արժանացել է 3 բրոնզե մեդալի:

Բրոնզե մեդալով են պարգևատրվել «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Հայկ Հարությունյանը և «Այբ» ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Աղաբեկյանը:

Հայաստանի՝ ընդամենը 15 դպրոցականից կազմված 3 թիմը, մասնակցելով միջազգային երեք օլիմպիադայի «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաներից,  արժանացել է 1 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե մեդալների և 1 պատվոգրի:

Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.