News

ՀՀ-ում ֆրանսերենի տարածման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն

Educational 2016-07-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի հետ:

Լևոն Մկրտչյանն արժևորել է Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը համամարդկային արժեքների տարածման և հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման գործում:

Նա նաև կարևորել է ֆրանսիական ներկայությունը Հայաստանի կրթական համակարգում, միաժամանակ ցանկություն հայտնել ֆրանկոֆոն մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում:

Ադամա Ուանը բարձր է գնահատել կրթության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունները, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման, ֆրանսերեն լեզվով վերապատրաստման դասընթացների կազմակերպման ուղղությամբ գործնական քայլեր կատարելուն:

Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.