News

Փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԿԳՆ-ի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև

Educational 2016-07-21

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը Փարիզում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին:

Փոխըմբռնման հուշագրի նպատակն է զարգացնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գիտահետազոտական լաբորատորիաների հետազոտական ու տեխնոլոգիական գերազանցության կապերը Հայաստանի հետ՝ նպաստելով երիտասարդ հետազոտողների շարժունությանը, ինչպես նաև գիտության և տեխնիկայի զարգացման ոլորտում նոր համագործակցային ծրագրերի իրականացմանը:

Համագործակցությունը կիրականացվի գիտահետազոտական նախագծերի իրականացման համար անցկացվելիք մրցույթների շրջանակներում: Մրցույթին կարող են մասնակցել ՖՀԳ անդամ հայաստանյան համալսարաններում, ինչպես նաև այլ ԲՈՒՀ-երում և գիտահետազոտական հաստատություններում գրանցված ֆրանկոֆոն կամ մասամբ ֆրանկոֆոն հայ երիտասարդ հետազոտողները:

Աղբյուրը՝ Edu.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.