News

Միջոցառում՝ թիվ 172 դպրոցում

Educational 2013-05-20

Մայիսի 8-ին տեղի ունեցավ Հ.Օշականի անվան թիվ 172 դպրոցի IV-ա դասարանի (դասվար` Լ.Խաչատրյան) կազմակերպած ցերեկույթը` «Խաղաղություն աշխարհին» խորագրով:

Միջոցառումն սկսվեց խրոխտ երգով, որին հաջորդեց լռության րոպեն:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին իրենց արյամբ խաղաղություն կերտողների անմահ հիշատակը:

Այն ոչ միայն ցերեկույթ էր, այլ նաև կոչ էր, զգաստության ու զգոնության կոչ, այս երկիր մոլորակի ճակատագրի հանդեպ հոգատարության կոչ, միլիոնների արդար արյան գնով ձեռք բերված այս թանկ խաղաղությունը պահել-պահպանելու հրամայական կոչ:

Թող լինի խաղաղություն, թող չտխրեն մանուկները, չողբան մայրերը, թող երկնքում միայն թևածեն աղավնիները: Քառասուն րոպե մանկական շուրթերը աղոթում էին խաղաղություն, երգում էին խաղաղություն, նույնիսկ պարն էր աղավնու թևով թևածում խաղաղություն:

Հուզիչ էր դպրոցի տնօրեն պարոն Գ.Գեոլյանի խոսքը. խաղաղությունն այնքան բարերար է, որ բառն ինքը շոյում է լսողությունը:

Այո´, հերոսներ չեն դառնում, հերոսներ ծնվում են: Հայ ժողովուրդը հերոսներ ծնող ժողովուրդ է: Միջոցառումը ավարտվել էր, սակայն դահլիճը թնդում էր ծափահարություններից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.