News

Բուհական ընդունելության քննական թեստերը վերանայվում են

Educational 2013-01-18

Բուհական ընդունելության քննական թեստերը վերանայվում են` անորակ, վիճահարույց, աննպատակ բարդացված և տվյալ առարկայի հետ որևէ կապ չունեցող առաջադրանքներից ազատելու համար: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Թեստերի մասին դժգոհությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ շտեմարան կազմելը ճիշտ տարբերակ է: Եթե չլինեին հանրային քննարկումները, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ մենք կունենայինք որակյալ թեստեր»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ համամիտ է դիմորդների մտահոգության հետ և խնդրում ու առաջարկում է նրանց` վերանայել շտեմարանում առկա խնդիրները: «Կլինեն մասնագիտական քննարկումներ, որպեսզի դիմորդները կարողանան զատել բարդ, ծրագրից դուրս գտնվող, իրենց իմացությունը չապացուցող թեստերը կարևորներից»,- ասաց Արմեն Աշոտյանը: Իսկ քննարկումները պետք է լինեն քիչ հուզական և խիստ մասնագիտական:

Անգլերենի դպրոցական դասագրքերից դժգոհությունների մասին նախարարն ասաց, որ եթե լինեն ավելի կոնկրետ տեղեկություններ, թե որ դասագրքի, որ էջի վերաբերյալ են դժգոհությունները, կանեն հնարավորը` մասնագետներին ներկայացնելու` արդյքոք հիմնավոր են դժգոհությունները, թե ոչ»,- ասաց նախարարը:
 
Աղբյուրը` Armenpress.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.