News

Հայտնի են ընդունելության վերջնական անցողիկ միավորները

Educational 2016-07-15

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերում ընդունելության անցողիկ միավորների վերջնական ցանկը: ԵՊՀ-ում «Մաթեմատիկա» մասնագիտության համար անվճար տեղի անցողիկ միավորն է եղել 38.00, վճարովիի համար՝ 20.50:

«Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտության համար անվճար տեղի անցողիկ միավորն է 39.00, 28.75՝ վճարովի տեղի համար, «Տնտեսագիտություն» մասնագիտության համար անցողիկ միավորներն են 58.50 (անվճար) և 25.25 (վճարովի):

«Միջազգային հարաբերություններ» և «Իրավագիտություն» մասնագիտությունների համար այս տարի ԵՊՀ-ում ավճար տեղեր չեն եղել, իսկ վճարովիի համար անցողիկ միավորները եղել են համապատասխանաբար 45.75 և 52.00:

ՀՊՄՀ-ում «Տարրական մանկ. և մեթոդիկա» մասնագիտության համար անվճարի անցողիկ միավորն է 34.00, իսկ վճարովիինը՝ 15.00: ԵՊԼՀ-ում «Լեզվաբանություն, անգլերեն լեզու» մասնագիտության անվճար տեղի անցողիկ միավորն է 54.00, վճարովի տեղի անցողիկ միավորը՝ 28.25:  

ԵՊԲՀ-ում «Բուժական գործ» մասնագիտության համար անվճար անցողիկ միավորը 39.75-ն է, վճարովիի անցողիկ միավորը՝ 27.50: ՀՊՏՀ-ում «Տնտեսագիտություն» մասնագիտության անվճար և վճարովի տեղերի համար անցողիկ միավորները եղել են 56.00 և 25.00:

Աղբյուրը՝ Atc.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.