News

«Գոյության կապսուլը»՝ բոլոր տեսակի բնական աղետներից պաշտպանվելու միջոց

Featured 2016-07-15

Ամերիկացի ինժեներներն ստեղծել են հարմարանք, որը նախատեսված է բոլոր տեսակի բնական աղետների` ցունամիների, փոթորիկների, պտտահողմերի, երկրաշարժերի և ջրհեղեղների ժամանակ ապահով պատսպարվելու ու փրկարարների գալուն սպասելու համար:

«Գոյության կապսուլն» արտաքնապես գնդաձև է, ունի փոքրիկ պատուհաններ, որոնց միջոցով ներսում գտնվողը կարող է հետևել, թե ինչ է կատարվում դրսում:

Կապսուլը նախատեսված է երկու հոգու համար: Այն պատրաստված է ալյումինից, իսկ ներսից պատված է այնպիսի նյութերով, որոնք թույլ չեն տա մարդուն մրսել:

Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.