News

Հայտնի են պետպատվերով առկա թափուր և լրացուցիչ տեղերի բաշխման առաջնահերթությունները

Educational 2016-07-14

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը:

Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2016 թվականի ընդունելության արդյունքները: Նա անդրադարձել է պետական պատվերով առկա թափուր և լրացուցիչ տեղերի բաշխմանը:

Ռոբերտ Սուքիասյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները և ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները (ընդհանուր թվով՝ 27) վճարովիի շեմը հաղթահարելու դեպքում կսովորեն անվճար հիմունքներով:

Նույն սկզբունքը գործում է նաև առանց ծնողական խնամքի մնացած 23 ու մանկուց հաշմանդամություն և 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող 40 դիմորդի դեպքում:

Պետբյուջեի հաշվին կրթություն կստանան նաև Եվրոպայի և աշխարհի առաջնության 16, դպրոցականների միջազգային օլիմպիադաների 14 մրցանակակիր: Ազգային փոքրամասնությունների հայտի հիման վրա ևս մեկ պետպատվերի տեղ հատկացվել է եզդիական համայնքին: Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ ընդունելության ցուցակները կհրապարկվեն հուլիսի 15-ին:

Աղբյուրը՝ Edu.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.