News

Արեգակի վրա պսակային մեծ անցք է հայտնվել

Featured 2016-07-14

”NASA”-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) արեգակնային դինամիկայի դիտարանի տվյալների վրա հիմնվելով՝ գիտնականներն արևի վրա պսակային մեծ անցք են հայտնաբերել:

Անցքն զբաղեցնում է արևի մակերեսի 1/6 մասը: Պսակային անցքերը պլազմայի թույլ խտություն և ցածր ջերմաստիճան ունեցող հատուկ տիրույթներ են, որոնցից արեգակնային հատուկ քամի է փչում:

Այդ երևույթները երկրագնդի իոնոլորտի և մագնիսական դաշտի վրա ազդող հիմնական գործոններն են: Պսակային անցքերի հայտնվելը պայմանավորված է արևի նվազագույն ակտիվության շրջանով:

Աղբյուրը՝ 168.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.