News

Մարսյան պայմաններում միրգ-բանջարեղեն է աճեցվել

Featured 2016-07-13

2026թ. առաջին մարդկանց Մարս ուղարկելու նպատակ ունեցող ”Mars One” նախագծի կազմակերպիչներին հաջողվել է Նիդերլանդներում «Կարմիր մոլորակի» միջավայրը կրկնօրինակող պայմաններում միրգ-բանջարեղենի մի քանի տեսակ աճեցնել:

Հոլանդացի մասնագետներին հաջողվել է աճեցնել մարդու առողջության համար որևէ վտանգ չներկայացնող լոլիկ, կարտոֆիլ, բողկ, տարեկան, ոլոռ և այլն:

Փորձնական նմուշների լաբորատոր անալիզի արդյունքում պարզվել է, որ դրանց կազմում շատ քիչ է ալյումինի, երկաթի ու կապարի պարունակությունը, որոնք մեծ քանակությամբ առկա են Մարսի հողում:

«Ստացված արդյունքները բավական խոստումնալից են: Իրականում մենք կարող ենք առանց անհանգստանալու ուտել մարսյան հողի պայմաններում աճեցված սնունդն ու տեսնել, թե ինչ համ ունի այն», - նշել է հետազոտության մասնակից Վիգեր Վամելինկը:

Աճեցված սնունդն առաջինը փորձելու են նրանք, ովքեր ընդգրկված են ”Mars One” նախագծում և պետք է թռչեն հեռավոր մոլորակ:

Աղբյուրը՝ Tert.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.