News

Հրանտ Մելքումյանը՝ միանձնյա առաջատար

Sports 2016-07-13

Վարշավայում ընթացքի մեջ է Միգել Նայդորֆի հուշամրցաշարը, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:

4-րդ տուրում նա հաղթանակ է տոնել հնդիկ գրոսմայստեր Աբիջետ Գուպտայի նկատմամբ: 5-րդ տուրից առաջ Մելքումյանը 4 հնարավորից վաստակել է 4 միավոր:

Հայ շախմատիստը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5-րդ տուրում նրա մրցակիցն է ուկրաինացի Զախար Եֆիմենկոն:

Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.