News

Միջոցառում՝ Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցում

Educational 2013-05-20

Մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 68-ամյակին և Շուշիի ազատագրման 21-ամյակին:

Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի շնորհաշատ ուսուցչուհի Նարինե Թադևոսյանը` 11 իրավագիտական հոսքի աշակերտների հետ միասին: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, աշակերտներ, վետերաններ և Սևան համայնքի կրթության և մշակույթի բաժնի ներկայացուցիչներ:

Միջոցառումը կրում էր «Մենք ընկածների պարտապաններն ենք» խորագիրը: Այն սկսվեց «Քաջ նազար» բեմադրությամբ, որը վերցված էր «Հին օրերի երգը» կինոնկարի մի փոքր հատվածից: Այնուհետև Լևիտանն իր բամբ ձայնով հայտարարեց պատերազմի սկիզբը: Ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, պանծալի մարշալների անուններ, նրանց անցած փառապանծ ուղին: Աշակերտների հետ միջոցառմանը մասնակցում էր նաև դասղեկը, որը փայլուն կատարեց Հայաստան մայրիկի դերը, նա այնպես հուզիչ կատարեց երգը, որ դահլիճում նստածները, անկախ իրենցից, արտասվեցին:

Իրենց փայլուն կատարմամբ աչքի ընկան շնորհաշատ աշակերտներ Սամվել Հունանյանը, Էմիլ Զոհրաբյանը, Արայիկ Հարությունյանը, Լուսինե Մովսիսյանը, Հասմիկ Աղաջանյանը և ուրիշներ: Միջոցառման ընթացքում էկրանի վրա ցուցադրվում էին պատերազմական հատվածներ և մարշալների նկարներ:

Նշվեց Շուշիի փառապանծ ազատագրման պատմությունը, որի հաղթանակով մեզ` հայերիս համար, մայիսի 9-ը դարձավ կրկնակի տոն, ինչու՞ չէ նաև եռակի` Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կազմավորման:

Միջոցառումն ավարտվեց «Քաջ Նազար»-ով, Լևիտանի հաղթանակի լուրի ազդարարմամբ, «Հաղթանակի օրը» գեղեցիկ երգով:  

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.