News

Քննարկվել են կրթության ոլորտի հիմնախնդիրները

Educational 2016-07-08

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է կրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությանը: Հովիկ Աբրահամյանն առաջնահերթություն է համարել կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, մատչելիության և հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար:

«Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ մատչելի, մրցունակ, միաժամանակ հայեցի և հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր»,- նշել է ՀՀ վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը հավելել է, որ բազմաթիվ կուտակված հարցեր կան մասնագիտական կրթության ոլորտում, որոշակի լուծումներ են պահանջում նաև ավագ դպրոցի հիմնախնդիրները:

Կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև բուհական կրթության արդյունավետության բարձրացումը, բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման առավել արդյունավետ մեխանիզմների կիրառումը, համալսարան-աշխատաշուկա կապի սերտացումը:

Աղբյուրը՝ Panorama.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.