News

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակցում է 17 երկրից 73 ուսուցիչ

Educational 2016-07-07

Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրին այս տարի մասնակցում է 17 երկրից 73 ուսուցիչ, ինչը գերազանցում է անցյալ տարվա ուսուցիչների և մասնակից երկրների քանակը:

Այս տարի ուսուցիչներ են մասնակցում ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից, Դանիայից, Էստոնիայից, Թուրքիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Հորդանանից, Սիրիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից:

Առավել մեծաթիվ պատվիրակությունը Թուրքիայից է` 15 ուսուցիչ: Նախորդ տարի Թուրքիայից ծրագրով վերապատրաստվել է ընդամենը 2 ուսուցիչ:

Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով:

Դասընթացների ավարտին ուսուցիչներին կտրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ու Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:

Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.