News

Ներկայացվել են ընդունելության քննությունների առաջին փուլի նախնական արդյունքները

Educational 2016-07-06

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ընդունելության առաջին փուլի նախնական արդյունքները: Միասնական քննությունների առաջին հայտագրվել է 11.375 դիմորդ, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 428-ով:

Դիմորդների ամենամեծ հոսքը եղել է Երևանից՝ 3610, հաջորդը Շիրակի և Լոռու մարզերն են՝ համապատասխանաբար 939 և 930 դիմորդ: Ամենաքիչ դիմորդները եղել են Վայոց Ձորի մարզից՝ 238:«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի դիմորդների թիվը կազմել է 6266:

Երկրորդ տեղում մաթեմատիկայի դիմորդներն են (5328 դիմորդ), երրորդ տեղում անգլերենն է` դիմորդների 4822 թվով: Ամենափոքր թվով դիմորդները եղել են «Իսպաներեն» և «Իտալերեն» առարկաներից՝ համապատասխանաբար 8 և 1 դիմորդ, իսկ պարսկերենից միասնական քննություն հանձնող չի եղել:

1117 դիմորդ բացակայել է քննություններից: 49-ի դեպքում քննություններն ընդհատվել են բժշկի միջնորդությամբ, 7 դիմորդ ծածկագրերից և հեռախոսներից օգտվելու պատճառով հեռացվել է քննությունից: Անբավարար միավորներով պայմանավորված՝ մրցույթից դուրս է մնացել 1530 դիմորդ:

Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.