News

Dasaran-ն ընդունեց Ռուսաստանի կրթական ոլորտի ներկայացուցիչներին

Featured 2016-07-04

Ս.թ. հուլիսի 4-ին Dasaran կրթական ծրագրի անձնակազմը հյուրընկալեց Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հրավերով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին կրթական ոլորտի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, մի շարք համալսարանների դասախոսներ և աշխատակիցներ:
Պատվիրակության անդամների հետ հանդիպմանը կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրեց Dasaran-ի գործունեության նախկին և ընթացիկ փուլերը, առաքելությունն ու նպատակները, էլեկտրոնային գործիքները, ինչպես նաև զարգացման տեսլականը:
 
Ներկաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Dasaran-ի նկատմամբ. վառ ապացույցը հանդիպման ավարտին ծավալված քննարկումն էր, որի ժամանակ հյուրերը հնչեցրեցին բազմաթիվ հարցեր և գոհունակության խոսքեր կրթական ծրագրի վերաբերյալ:
 
Հանդիպման ընթացքում կրթական ոլորտին առնչվող ելույթներով հանդես եկան նաև Կրթության ազգային ինստիտուտի հասարակագիտության գծով պատասխանատու Կարինե Հարությունյանը և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի աշխատակից Էլինա Մկրտումյանը:
 
Այսօրինակ հանդիպումները Dasaran-ի համար կարևոր են ոչ միայն բարձրաձայնված հարցերի և քննարկումների, այլև, որ առավել նշանակալի է, փորձի փոխանակման տեսանկյունից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.