News

«...Եվրամիությունը պետք է աջակցի Հայաստանին ունենալ ժամանակակից և կրթական համակարգ». Պյոտր Սվիտալսկի

Educational 2016-07-04

Տեղի է ունեցել Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագրի փակման համաժողովը:

«Հայաստանում տնտեսական դժվարությունների պատճառով կրթության որակը տուժել է, և սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար։ Պետք է վերականգնել հնարավորինս լավագույն որակը միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում»,- համաժողովի շրջանակում նշել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հայաստանն ունի երիտասարդ, տաղանդավոր մարդիկ, ովքեր ծարավ են գիտելիքի և պատրաստ են ներդնել իրենց ժամանակն ու իրենց էներգիան ավելի լավ կրթվելու համար…

Կարծում եմ, որ Եվրամիությունը պետք է արձագանքի այս ակնկալիքներին և պետք է աջակցի Հայաստանին ունենալ ժամանակակից և կրթական համակարգ, որը հիմնված կլինի եվրոպական լավագույն ձեռքբերումների վրա»,- հավելել է Պյոտր Սվիտալսկին:

Ծրագրի շրջանակում Հայաստան է այցելել 60 փորձագետ Ֆինլանդիայից և Գերմանիայից՝ ՀՀ բարձրագույն կրթության օրենսդրության վերանայման, վերապատրաստումների անցկացման, հայ մասնագետների հետ փորձի փոխանակման նպատակով:

Ինչպես նշել է Հայաստան ժամանած գերմանացի փորձագետ Ֆոլկեր Գեյմլիհը, մշակվել է Բոլոնիայի գործընթացին համապատասխանեցված օրենքի նախագիծ, որի համաձայն՝ Հայաստանի ուսանողները շարժունության հնարավորություն կստանան, հայ գիտնականները կկարողանան եվրոպացիների հետ համատեղ հետազոտություններ կատարել:

Համալսարանների մեկնաբանությունների և առաջարկությունների ստացումից ու վերանայումից հետո օրենքի նախագիծը կուղարկվի խորհրդարան:

Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.