News

Ամփոփվել են քննական 3 առարկայի գնահատականներ

Educational 2016-07-01

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխանցած տվյալների համաձայն՝ «Հայոց պատմություն» առարկայի քննությանը մասնակցած 1362 դիմորդից 154-ն անբավարար է ստացել, 38 հոգի՝ 20 միավոր, միջին միավորը կազմել է 13.36:
«Քիմիա» առարկայից քննություն է հանձնել 1061 դիմորդ, միջին միավորը կազմել է 13.28: Քննությունից «կտրվել» է 155 դիմորդ, իսկ 20 միավոր է ստացել 65 դիմորդ:
 
«Ռուսաց լեզու» առարկայից քննություն է  հանձնել 591 դիմորդ: Առարկայից 20 միավոր ստացող չի եղել, իսկ անբավարար է ստացել 194  դիմորդ, միջին միավորը կազմել է 9.9:
 
Ի դեպ, հունիսի 25-ից մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտարարագրումը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը: Երկրորդ փուլի համար դիմած դիմորդները քննություններ կհանձնեն հուլիսի 2-8-ը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.