News

«Մենք պետք է զարգացնենք տեխնիկական բուհերը և ուժեղացնենք բնագիտական ուղղվածությունը». Լևոն Մկրտչյան

Educational 2016-06-30

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Նախարարը շրջել է ՀԱՊՀ-ի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների փորձարարական կենտրոնում, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և ինժեներական սարքավորումներով:

Նախարարին ներկայացվել են ուսանողների կուրսային և դիպլոմային նախագծերը, որոնք վերջին շրջանում բանակի և ռազմական ոլորտի խնդիրների լուծման նպատակ են հետապնդում: Ուսանողները նախագծել են շարժվող կենդանի մարմնի ջերմային էներգիան ուլտրաձայնային ճառագայթներով ֆիքսող տեսախցիկներ, որոնք կարող են կիրառվել առաջնագծում և օգնել հայ սահմանապահներին հակառակորդի տեղաշարժն արձանագրելու համար:

Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում կան հիմնարար բուհեր, որոնք ապահովում են բազային տեխնիկական կրթություն, որը գիտելիքահեն տնտեսություն կառուցելու գլխավոր պայմանն է: Ազգային պոլիտեխնիկական համալսարանն այդ շարքում ունի իր կարևոր ու առանցքային դերակատարումը տնտեսության բոլոր ոլորտների համար:

«Այս համալսարանում ձևավորվում է մեր ազգային նորագույն տեխնոլոգիական համալսարանի նախատիպը: Դա շատ կարևոր կրթական խնդիր է, և այդ նպատակին հասնելու համար պոլիտեխնիկական համալսարանին տեխնիկական լուրջ վերազինում է անհրաժեշտ…

Տնտեսության մոդելը կարող է ունենալ երեք հիմնական տարբերակ՝ մենք կարող ենք լինել գիտելիք սպասարկող, գիտական հետազոտություններ ներմուծող և ֆունդամենտալ գիտական մշակումներ արտահանող երկիր: Գիտական մշակումների վրա հիմնված տնտեսություն կառուցելու համար մենք պետք է զարգացնենք տեխնիկական բուհերը և ուժեղացնենք բնագիտական ուղղվածությունը»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Polytech.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.