News

Բացահայտվել է գլխուղեղի վրա սպորտի օգտակար ազդեցությունը

Featured 2016-06-30

Նյու Յորքի Բիոմոլեկուլային բժշկության ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչ դրական ազդեցություն է ունենում սպորտն ուղեղի վրա:

Պարզվել է, որ ֆիզիկական ակտիվությունը խթանում է հիպոկամպում (գլխուղեղի հիշողության կարևոր բաղադրիչ) նոր բջիջների առաջացումը և նպաստում նորահայտ նեյրոնների պահպանմանը:

Գլխուղեղի վրա սպորտի օգտակար ազդեցությունը գիտնականներին վաղուց էր հայտնի, սակայն մինչ օրս չկար որևէ բացատրություն, թե դա ինչով է պայմանավորված:

Գիտնականներին հաջողվել է կատարել նման կարևոր բացահայտում մկների վրա կատարած փորձարկումների միջոցով:

Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.