News

Ոչ պետական բուհերի շրջանավարտներին կտրվի պետական դիպլոմ

Educational 2016-06-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով 2016թ. մայիսի 4-ից հունիսի 22-ն անցկացվել են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ տրամադրելու համար ամփոփիչ ատեստավորման՝ բակալավրի կրթական ծրագրով քննություններ:

Քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 193 շրջանավարտ: 2016թ. ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու իրավունք ունեցող 189 շրջանավարտից քննություններին ներկայացել է 159-ը (84.1%):

Նրանցից 23-ն (12.2%) առնվազն 1 քննական առարկայից ստացել է «անբավարար» գնահատական, իսկ 30-ը (15.9%) չի ներկայացել քննություններին: Բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 136 մասնակից (71.9%):

ՀՀ ԿԳ նախարարի հրամանի համաձայն` տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտների ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը փոխարինվելու է պետական նմուշի դիպլոմով:

Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.