News

Գիտնականներն ստեղծել են մտքերը բառերի վերածող սարք

Featured 2016-06-29

Բերքլիի համալսարանի հետազոտողները մշակել են մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս միտքը փոխակերպել խոսքի: Մշակումը հիմնված է գլխուղեղի ակտիվության վերլուծության վրա:

Գիտնականները կատարել են հետազոտություն, որի շրջանակում զուգադրել են ուղեղի ակտիվությունը բառեր արտասանելիս, դրանք պատկերացնելիս և ընկալելիս:

Մի քանի տարվա փորձարկումներից հետո գլխուղեղի քունքային մասի ակտիվությունը գրանցող սարքին հաջողվել է բառերով արտահայտել մարդու միտքը:

Տեխնոլոգիայի հեղինակները ենթադրում են, որ այս բացառիկ մշակումը կօգնի խոսքի խանգարումներով տառապող մարդկանց:

Աղբյուրը՝ 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.