News

Հրաժեշտ «Մանչուկ» նախակրթարանին

Educational 2016-06-24

Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ տարեվերջյան հրաժեշտի միջոցառում: Նախակրթարանի սաները բեմ բարձրացան զինվորական քայլերգի հնչյունների ներքո: Նրանք արտասանեցին, երգեցին ու պարեցին: Մանչուկների թովիչ խոսքը հիացրեց բոլորին: Հանդիսատեսին փոքրիկները տեղափոխեցին իրենց մաքուր և անմիջական աշխարհը: Եվ այս ամենի համար փոքրիկները պարտական են սիրելի դաստիարակին` ընկեր Արմիկին, ով անմնացորդ նվիրումով, սիրով ու ջերմությամբ տոն է դարձնում նախակրթարանի յուրաքանչյուր օրը: Տոնի վերջաբանը երդում էր, որ մեր փոքրերը կսիրեն ու կպաշտեն մեր չքնաղ հայերենը, որ կխոսեն հայերեն, ուր էլ որ լինեն: Դպրոցի տնօրեն Ա. Սահակյանը հիացմունքի խոսքեր հղեց դաստիարակ Ա. Եղեյանին և բարեմաղթանքներ ուղղեց փոքրիկ սաներին՝ նրանց նվիրելով նկարազարդ Մեսրոպյան այբուբենը` ի խորհուրդ սեպտեմբերյան ղողանջների…

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.