News

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. 8-րդ տուրի արդյունքներ

Sports 2016-06-24

Ջերմուկում շարունակվում է Կարեն Ասրյանի 9-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի շախմատիստներ:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Զավեն Անդրիասյանը: 8-րդ տուրից հետո նա վաստակել է 6 միավոր և ընդամենը կես միավորով է զիջում մրցաշարի առաջատար Անդրեյ Ժիգալկոյին:

Վերջին տուրում Զավեն Անդրիասյանն իր ուժերը կչափի Հովհաննես Գաբուզյանի հետ:

Աղբյուրը՝ Chess-results.com
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.