News

Փոխվել են դիմորդների նախասիրությունները

Educational 2016-06-22

Ինչպես հայտնել է ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը, դիմորդների թիվը 10 390 է՝ համաձայն միասնական քննությունների առաջին փուլի արդյունքների: 3193 դիմորդ դիմել է Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) ընդունվելու համար:

Նա նշել է, որ դիմորդների նախասիրությունները փոխվել են. նվազել է «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն» մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը: Զգալիորեն մեծացել է հետաքրքրությունն ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, կովկասագիտության, հայոց լեզվի և գրականության նկատմամբ:

«Միջազգային հարաբերություններում այս տարի 140 վճարովի տեղի համար 82 դիմորդ ունենք: Նախորդ տարի նույնքան տեղի համար 116-ն էին դիմել: Իրավագիտության 130 վճարովի տեղի համար 242 դիմորդ է դիմել՝ նախորդ տարվա 310 դիմումի փոխարեն»,- տեղեկացրել է Վաչագան Գալստյանը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի 956 դիմորդ ունի (նախորդ տարվա 919-ի փոխարեն): «…Անվճար տեղերի թիվը մնացել է նույնը՝ 262: Վճարովի տեղերի թիվն այս տարի մի փոքր նվազեցրել ենք: Ամենաշատ դիմորդներ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- նշել է համալսարանի պրոռեկտոր Կարեն Արզումանյանը:

Աղբյուրը՝ Aravot.am
Նկարը՝ Armenpress.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.