News

Grand Chess Tour. Լևոն Արոնյանի արդյունքները

Sports 2016-06-21

Բելգիայի Լյովեն քաղաքում ավարտվել է Grand Chess Tour շարքի երկրորդ փուլը: Լևոն Արոնյանը կայծակնային խաղի մրցաշարում գրավել է 3-րդ տեղը՝ 36 հնարավորից վաստակելով 20 միավոր:

23 միավորով հաղթող է դարձել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, իսկ 2-րդ տեղը գրավել է ամերիկացի Ուեսլի Սոն:

Նույն հերթականությամբ այս գրոսմայստերներն ավարտել էին նաև արագ խաղի մրցաշարը: Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի արդյունքում Լևոն Արոնյանն զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Փարիզի և Լյովենի մրցաշարերից հետո շարքի ընդհանուր հաշվարկում Լևոն Արոնյանը 4-րդն է՝ զիջելով Կարլսենին, Նակամուրային և Սոին:

Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.