News

Երևանում տեղի կունենա կիթառի միջազգային 2-րդ փառատոնը

Featured 2016-06-20

Երևանում հունիսի 28-ից հուլիսի 1-ը կանցկացվի կիթառի միջազգային 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից:

Փառատոնի շրջանակում ելույթ կունենան կիթառահարներ Դմիտրի Մուրինը Ռուսաստանից և Դավիթ Դյակովը Բուլղարիայից, ինչպես նաև՝ ճանաչված կիթառահար, ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիր Հյուբերթ Քեփլը Գերմանիայից:

Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար:

Աղբյուրը՝ Panorama.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.