News

Քննարկվել են կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

Educational 2016-06-20

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ու նրա գլխավորած պատվիրակության անդամներին:

Հանդիպման շրջանակում քննարկվել են Արցախում գիտության ու կրթության զարգացմանը վերաբերող հարցեր:

Կարևորելով կրթության դերը երկրի զարգացման գործում` Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախում իրականացվող կրթական ծրագրերը և նշել. «Եթե մեզ հաջողվի զարգացում ապահովել կրթության ոլորտում, ապա ունենալու ենք ծաղկող երկիր…»:

Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի հիմնախնդիրները` Լևոն Մկրտչյանը նշել է, որ պատրաստվում են լուրջ բարեփոխումներ իրականացնել ոլորտում` կրթական համակարգի ձևի ու բովանդակության համապատասխանեցման ուղղությամբ:

Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Gov.nkr.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.