News

Հայաստանի աթլետիկայի հավաքականը 7-րդն է

Sports 2016-06-16

Հայաստանի աթլետիկայի հավաքականը Մալթայում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Հայ մարզիկներն իրենց ուժերը չափել են միայն հեռացատկում ու վազքային մրցաձևերում և ընդհանուր հաշվարկում վաստակել 42 միավոր:

Տղամարդկանց 3000 մ վազքում Երվանդ Մկրտչյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Ամալյա Շարոյանը կանանց հեռացատկում պարգևատրվել է բրոնզե մեդալով:

15-ամյա արագավազորդուհի Գայանե Չիլոյանը կանանց 200 մ վազքում գրավել է 4-րդ տեղը, իսկ 100 մ վազքում ճանաչվել 5-րդը:

Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.