News

I-բ դասարանի այբուբենի տոնական հանդեսը` «Օյունջյան» դպրոցում

Educational 2013-05-20

2013թ.-ի մայիսի 8-ին Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի դահլիճում տեղի ունեցավ I-բ դասարանի այբուբենի տոնական հանդեսը` դասվար` Լ. Թոփչյանի գլխավորությամբ: Գեղեցիկ զարդարված բեմում ելույթ էին ունենում 8 ամիս առաջ դպրոցի շեմին ոտք դրած վախվորած ու թոթովախոս մանուկները:

Փոքրիկ մաշտոցականները ներկայացան իրենց գեղեցիկ երգերով, պարերով ու հեքիաթային հերոսներով: Նրանց շուրթերց հնչեցին Մ. Մաշտոցի, հայոց լեզվի և հայրենիքի մասին գեղեցիկ ոտանավորներ: 

Միջոցառումը շատ բովանդակալից էր ու հագեցած մաշտոցյան շնչով:
 
Աշակերտներն իրենց գեղեցիկ ելույթով, երգերով ու դերային խաղով հիացրին հանդիսատեսին: Հատկապես մեծ հիացմունք ու բավականություն էր ստացել դպրոցի մեծ բարերար բժիշկ Օյունջյանը: Նա իր հիացմունքի խոսքն ամփոփեց` հանձնելով մաշտոցականներին «Առաջին քայլեր» գրքույկը, որը հավաստում էր մեր երեխաների գրաճանաչ դառնալու փաստը:
 
Երեխաներին շնորհավորեցին և շնորհակալության խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Հ.Անդրիասյանը, տնօրինությունը, ուսուցչական և ծնողական հանրույթը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.