News

Հայտնի են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննական արդյունքները

Educational 2016-06-13

Հայտնի են հունիսի 7-ին անցկացված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության նախնական տվյալները:

Ինչպես հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը, քննության միջին միավորը կազմել է 13,8:

«Քննությանը մասնակցել է 6023 դիմորդ: Անբավարար ստացել է դիմորդների 7,7 տոկոսը, 7,5-18 միավոր ստացել է 70 տոկոսը: Դիմորդներից 90 հոգի ստացել է առավելագույն 20 միավոր»,-նշել է Արա Իսպիրյանը:

Աղբյուր` Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.