News

Paris Grand Chess Tour. Արոնյանը 6-րդն է

Sports 2016-06-13

Փարիզում ավարտվել է Grand Chess Tour շարքի առաջին փուլի արագ շախմատի մրցաշարը: Ամերիկացի Հիկարու Նակամուրան 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և միանձնյա գրավել առաջին տեղը: Նրանից 1 միավոր հետ է մնացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Լևոն Արոնյանը 9 միավորով գրավել է 6-րդ տեղը: Նա հաղթանակ է տարել ֆրանսիացի Լորան Ֆրասինյեի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի և բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ:

Արոնյանը ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ և պարտվել Մագնուս Կարլսենին, ամերիկացիներ Ուեսլի Սոին և Հիկարու Նակամուրային:

Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.