News

Ինֆորմատիկայի փոքրիկ գիտունիկները

Educational 2016-06-09

Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցում ինֆորմատիկայի ուսուցչուհի Գ. Գալստյանը 7-րդ դասարանում կազմակերպել էր «Ինֆորմատիկայի փոքրիկ գիտունիկները» խորագրով մրցույթ: Մրցույթի նպատակն էր աշակերտների մոտ հետաքրքրասիրություն առաջացնել «Ինֆորմատիկա» առարկայի նկատմամբ: Մրցույթի հարցերը կազմված էին «Ինֆորմացիայի չափման միավորներ» և «Microsoft Power Point ծրագիր» թեմաներից: Մասնակից թիմերն էին «Բիթ»-ը և «Բայթ»-ը: Մրցույթն անցավ Հենրի Թոմաս Բլոկի «Իրական գիտելիքը ոչ թե փաստերի իմացությունն է, այլ դրանց օգտագործումը» և Լև Տոլստոյի «Մենամարտը հաղթում է նա, ով հաստատ որոշել է հաղթել» մտքերի համատեքստում: Մրցույթը բաղկացած էր 4 փուլից. 1. Նախավարժանք 2. Խաղ «Խոշոր շահում» 3. Տնային առաջադրանք • «Անդերսեն» երգը և «Անդերսենի հեքիաթները» շնորհանդեսը ներկայացրեց «Բիթ» թիմը: • «Ինտերնետ» երգը և «Ինտերնետ կախվածություն» շնորհանդեսը ներկայացրեց «Բայթ» թիմը: Երկու թիմերն էլ երգերը համադրեցին գեղեցիկ պարերով: 4. Խաղ «Գանձերի կղզի» Նախապես ընտրվեց ժյուրիի անձնակազմ՝ Մ. Սարգսյան, Լ. Մարտիրոսյան, Ս. Թամազյան, Ս. Գաբրիելյան: Ուսուցչուհին բոլոր փուլերի համար պատրաստել էր հետաքրքիր, ծավալուն և ուսուցանող հարցադրումներ: Երկու թիմերի աշակերտները ողջ մրցույթի ընթացքում ունեցան շատ ակտիվ մասնակցություն: Հաղթող ճանաչվեց «Բայթ» թիմը:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.