News

Քաջարի զինվոր

Educational 2016-06-09

Մայիսի 24-ին և 26-ին Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեցին ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ 4ա և 4բ դասարանների աշակերտների մասնակցությամբ (դասվարներ՝ Ս. Պետրոսյան և Ս. Քալաշյան)` «Քաջարի զինվոր» և «Հաղթական մայիս» խորագրերով: Միջոցառումներն սկսվեցին ՀՀ պետական օրհներգի կատարմամբ, որից հետո դրանք համեմվեցին ուրախ երգով, պարով, երաժշտական համարներով, բանաստեղծություններով ու տարաբնույթ բեմականացումներով: Միջոցառումների բուն նպատակն էր անդրադառնալ 2016թ. ապրիլի 2-5-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմին, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 71 ու Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձերին և մայիսյան հերոսամարտերին: Միջոցառումներին հրավիրվել էին աշակերտների ծնողները, ՀՀ ՊՆ 55035 զորամասի սպաներ, Գյումրու զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, երկրապահ-կամավորականներ, դպրոցների զինղեկներ, ինչպես նաև քառօրյա պատերազմի ժամանակ քաջի մահով ընկած Գյումրեցի յոթ հերոսների հարազատները: Այդ պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող վահանակը համալրեց դպրոցի փառքի սրահը: Միջոցառումների ավարտին ելույթի խոսքով հանդես եկան դասվարները, փոխտնօրենները, զինղեկը, մանկավարժներ, ծնողներ և հերոսների հարազատներ, որից հետո իր բարեմաղթանքի ու շնորհակալության խոսքով ելույթները եզրափակեց դպրոցի տնօրեն Մարինե Թահմազյանը: Միջոցառումներն ամբողջությամբ նկարահանվեցին, առանձին դրվագներ լուսանկարվեցին, որոնցով համալրվեց դպրոցի ռազմահայրենասիրական վահանակը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.