News

Մարզային կրթական խնդիրների լուծումն օրակարգում

Educational 2016-06-08

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Նախարարը նշել է, որ հանրակրթության ոլորտում առկա ոչ բոլոր խնդիրներին պետք է տրվի ունիվերսալ լուծում. որոշ հարցերում անհատական, մարզային քաղաքականության կարիք կա: 
 
Մարզերի վարչության պետերը հիմնականում բարձրացրել են փոքր դպրոցների և հաստիքակազմերի, ներառական կրթության, օտար լեզուների ուսուցման և որոշ մասնագետների պակասի խնդիրները:
 
Պայմանավորվածություն է ձեռքբերվել պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ, որոնք թույլ կտան գործընկերներին ավելի տեղեկացված լինել հարևան մարզի խնդիրներին:  
 
Առաջարկվել է, որ առաջիկայում նախատեսվող հանդիպմանը քննարկվեն հանրակրթության ոլորտի չափորոշիչներին, դպրոցների ֆինանսավորմանը, փոքր դպրոցներին և թափուր հաստիքներին առնչվող խնդիրները: 
 
Այդ կապակցությամբ նախարարը հանձնարարել է առաջիկա հանդիպմանը բարձրացնել յուրաքանչյուր մարզում առկա հրատապ և հեռանկարային լուծում պահանջող կրթական խնդիրները և դրանց լուծման տարբերակները:
 
Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.