News

Եվրոպայի առաջնություն. հայ շախմատիստուհիների արդյունքները

Sports 2016-06-08

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:
Վերջին տուրում հայ շախմատիստուհին ոչ ոքի է խաղացել առաջատար Աննա Ուշենինայի հետ և մրցաշարն ավարտել է 8 միավորով:
 
Ուշենինան 8.5 միավորով նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավել է իսպանացի Սաբրինա Վեգա Գուտիերեսը:
 
Բրոնզե մեդալը 8 միավորով նվաճել է բուլղարացի Անտուանետա Ստեֆանովան: Նա լրացուցիչ ցուցանիշով առաջ է անցել Մկրտչյանից:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.