News

Վիկտորինա-մրցույթ մաթեմատիկայից

Educational 2016-06-08

Ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ Պիեռ Սիմոն Լապլասն ասել է. «Այն, ինչ գիտենք, սահմանափակ է, իսկ այն, ինչ չգիտենք, անսահման է»: Լոռու մարզի Տաշիր քաղաքի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցում այս խոսքերով սկսվեց մաթեմատիկա առարկայից վիկտորինա-մրցույթը: Մրցում էին 6-րդ հայկական և ռուսական դասարանների աշակերտները: Նրանք հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցին բնական գիտությունների թագուհու` մաթեմատիկայի մասին: Լուծեցին հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ, պատասխանեցին մրցակից թիմերի և ժյուրիի անդամների հարցերին, կատարեցին գործնական աշխատանք և լրացրին գծապատկերներ: Մրցույթ-վիկտորինայի շրջանակում ներկայացվեց «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա» թեմայով սլայդ-շոու: 2 թիմերն էլ ունեին կայուն և խորը գիտելիքներ, մտածում էին արագ, խոսում էին մաթեմատիկական լեզվով: Հանդիսատեսին էլ տվեցին հետաքրքիր հարցեր, ճիշտ պատասխանների համար նրանք արժանացան մրցանակների: Մեծ բավականություն ստացան ներկաները և զինվեցին նոր գիտելիքներով: Հարգարժան ժյուրին որոշում կայացրեց առաջին պատվավոր մրցանակը հանձնել 6-րդ ռուսական դասարանին, իսկ երկրորդ մրցանակը՝ 6-րդ հայկական դասարանին, ինչպես նաև իրենց երախտագիտությունը հայտնեցին Լորետա Դումիկյանին`հետաքրքիր ու բովանդակալից միջոցառում կազմակերպելու և վարելու համար:

Լոռի, ք. Տաշիրի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.