News

«Քիմիա» առարկան և նրա հրաշալիքները

Educational 2016-06-06

2016 թ. մայիսի 12-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի III Ե դասարանի աշակերտները դասվար Ն. Արաբաջյանի և ծնողկոմիտեի նախագահ, ՎՊՀ-ի քիմիայի ամբիոնի աշխատակից Ա. Հովսեփյանի աջակցությամբ այցելեցին Վանաձորի պետական համալսարանի քիմիայի ամբիոն: Այցի նպատակն էր աշակերտների մոտ նախնական պատկերացում ձևավորել «Քիմիա» առարկայի և նրա հրաշալիքների մասին: Աշակերտներին ողջունեց քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր Հ. Ա. Ղազարյանը, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց դեռահասների մոտ: Ամբիոնի դասախոս Ա. Ղազարյանն ուսանողուհիներ Ինեսա Հովհաննիսյանի և Անի Մարուքյանի հետ միասին կատարեցին մի շարք հետաքրքրաշարժ փորձեր, որն աշակերտների կողմից ընդունվում էր մեծ զարմանքով և խանդավառությամբ: Երեխաները հեռացան գոհ, տպավորված, կրկին հանդիպելու ակնկալիքով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.