News

Արամային Սահակյան-80

Educational 2016-06-04

Սիրով ու ջերմությամբ, ժպիտով ու ծիծաղով էր ողողված Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցի դահլիճը, որտեղ տոնվում էր հայտնի գրող և երգիծաբան Արամայիս Սահակյանի 80-ամյակը: «Սերը սրտի, ծիծաղը դեմքի զարդն է» գրական-երաժշտական ցերեկույթը, որը կազմակերպել էր դպրոցի հմուտ գրադարանավարուհի Հասմիկ Մկրտչյանը, համեմված էր մեծ երգիծաբանի կատակ-ստեղծագործություններով, երգով, պարով, ընտանեկան կյանքի գեղեցիկ դրվագներով: Առանձնակի ջերմությամբ ու սիրով ներկայացվեց գրողի սիրո պոեզիան, որտեղ գեղեցիկ ասմունքով հանդես եկավ նաև գրադարանավարուհին: Սերն ու ծիծաղը միախառնված թևածեցին դահլիճում, Ու սրտերը մեր ջերմացած կրկին գտան սեր, խնդում...

Շիրակ, գ. Հայկավանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.