News

Դաս-միջոցառում ԵԿՏԱ Գյումրու մասնաճյուղում

Educational 2016-06-04

ԵԿՏԱ Գյումրու մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները մարքեթինգային գիտելիքները հիանալի կիրառում են նաև գործնականում: Դաս-միջոցառման կազմակերպիչն էր տնտեսագիտության դասախոս, տ.գ.թ. Նաիրա Գրիգորյանը: Ուսանողները գործնականում յուրօրինակ ձևով ներկայացրեցին իրենց մարքեթինգային գիտելիքները: Կուրսը բաժանվել էր խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ընտրել էր հայաստանյան 1 հեռահաղորդակցման ընկերություն և 20 րոպեի ընթացքում, կիրառելով ստացած մարքեթինգային գիտելիքները, պետք է «համոզեր» ներկաներին՝ գնել իրենց առաջարկած ապրանքը: Դասի ընթացում երկու խումբ ներկայացրեցին «Յուքոմ » և «Բիլայն» ընկերությունների արտադրանքը: Ուսանողները, նախ անդրադարձան նշված ապրանքանիշերի առաքելությանը, նպատակներին, խնդիրներին, ապա խոսեցին առաջարկվող ծառայությունների, ծրագրերի մասին: Բանախոսները ներկայացրեցին նաև իրենց պատրաստած գովազդային հոլովակները և առաջարկությունները: Դասն անցավ աշխույժ, կենդանի մթնոլորտում: Յուրաքանչյուր խումբ դիմել էր գովազդային հատուկ հնարանքների՝ հագուստի ճիշտ ընտրություն, բրենդային ուշագրավ դիզայն, կարգախոսների ընտրություն, տեղեկատվական թերթիկների տրամադրում, նույնիսկ՝ նվերներ մասնակիցներին: Ուսանողների պատրաստվածությունը հավաստեց, որ նրանք իրենց ոլորտում լավ մասնագետ դառնալու մեծ ներուժ ունեն: Դասի ավարտին ԵԿՏԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Եղիազարյանը նշեց. «Ողջունելի է այն, որ ուսանողները հստակ գիտակցում են, որ մարքեթինգային գրագետ մոտեցման, գովազդի շնորհիվ կարող են մեծացնել վաճառքի ծավալները: Նման մասնագիտական դասերը հնարավորություն կտան ուսանողներին հետագայում լավագույնս դրսևորել իրենց տնտեսագիտական գիտելիքները գործնականում և այսօրինակ դասերը ԵԿՏԱ Գյումրու մասնաճյուղում պետք է լինեն շարունակական»:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.