News

Վերջին դաս

Educational 2016-06-04

Վերջին զանգ. Դպրոցական կյանքի ամփոփում և նոր կյանքի ազդարար: Ահա և ավարտվեց ուսումնական տարին` փակելով դուռն այն աշխարհի, որտեղ անցել է նաև Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցի շրջանավարտների հեքիաթային մանկությունը: Օրն ուղեկցվեց հույզերի ու զգացմունքների տեղատարափով, հրաժեշտի ու սպասումի աննկարագրելի վայրկյաններով: Դասղեկ Է.Պողոսյանը, ինչպես միշտ, ամենայան պատասխանատվությամբ էր պատրաստվել մկջոցառմանը, իսկ օրվա հերոսները` թախիծով լի ժպիտը աչքերում, ողջույնի, գովասանքի, երախտիքի խոսքերով, գեղեցիկ երգ ու պարով անզուգական տոն պարգևեցին իրենց ուսուցիչներին և ծնողներին: Դաս միջոցառումն ավարտվեց լավ ապագայի և արժանավոր մարդ դառնալու հավատով:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.