News

Միջոցառում՝ Ստեփանավանի թիվ 1 դպրոցում

Educational 2013-05-18

Ստեփանավանի թիվ 1 դպրոցի 3-րդ դասարանների համար մայիսի 15-ը յուրահատուկ տոն էր: Այդ օրը նրանց անգլերենի տառահանդեսն էր՝ «Funny Englis» խորագրով:

Բեմը զարդարված էր Անգլիային և անգլերենին բնորոշ նկարներով, անգլերեն տառերով:

Երեխաները հերթականությամբ ներկայանում էին որպես անգլերենի տառեր, արտասանում բանաստեղծություններ, երգում երգեր տառերի մասին: Հետաքրքիր էին փոքրիկ բեմականացնումները, հատկապես «Պապն ու շաղգամը» հեքիաթը:

Ուսուցչուհի Հեղինե Բաղդասարյանը բոլոր աշակերտներին ներգրավել էր միջոցառման մեջ, հղկել ու մշակել նրանց խոսքը:

Վերջում թզուկը երեխաներին հանձնեց Անգլիայի բանալիները, որպեսզի երեխաները տառաճանաչ դառնալուց հետո հարստացնեն իրենց գիտելիքները Անգլիայի մասին և աստճանաբար խորացնեն անգլերենի իմացությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.