News

Հայ աշակերտները՝ մրցանակակիրներ

Educational 2016-06-03

«Դպրոցը և կրթությունը» խորագիրը կրող 44-րդ միջազգային մանկական ցուցահանդեսում, որն անց էր կացվում Լիդիցե քաղաքում (Չեխիա), Հայաստանն այս տարի ևս մասնակից երկրների շարքում է եղել:
Ցուցահանդեսին մասնակցել է 77 երկիր, ներկայացվել է 18075 աշխատանք: 11292 աշխատանքից 539-ն արժանացել է տարբեր տեսակի մրցանակների: Այս տարվա գլխավոր մրցանակը տրվել է չեխական դպրոցներից մեկին:
 
Հայաստանի երեխաներն այս տարի նույնպես արժանացել են բազմաթիվ մրցանակների: «Լիդիցեի վարդ» մեդալին վերստին արժանացել է Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցը:
 
Առանձին մեդալի է արժանացել դպրոցի 12-ամյա սան Միլենա Քոչարյանը: Դպրոցը ներկայացված էր իր հետևյալ սաների աշխատանքներով՝ Աստղիկ Աբովյան (7 տարեկան), Մելինե Բադալյան (16), Գառնիկ Պապյան (11 տարեկան), Կարեն Սարգսյան (11 տարեկան) և Աննա Թամամյան (11 տարեկան):
 
Պատվոգրի է արժանացել Մարգահովիտի կրթական, սպորտային և մշակութային համալիրի 7-ամյա սան Լիլիթ Խարաթյանը: Մեդալներն ու պատվոգրերը կուղարկվեն Հայաստան և հանդիսավոր պայմաններում կհանձնվեն հաղթողներին:
 
Աղբյուրը` 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.