News

119 ավագ դպրոցի աշակերտների այցն Ազգային ժողով

Educational 2013-05-18

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 30-ին հանդիպեց Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներ Գ.Մելքումյանին, Գ.Մելիք-Ստեփանյանին, Տ.Սարգսյանին:

Հովիկ Աբրահամյանը ողջունեց «Բաց դաս» ծրագրի շնորհիվ 2008թ.-ից ի վեր պարբերական դարձած՝ աշակերտների և ուսանողների այցը խորհրդարան: Այն մի կողմից պատանիներին և երիտասարդներին է հնարավորություն ընձեռում ծանոթանալ երկրի օրենսդիր մարմնի աշխատանքին ու պատգամավորներին, մյուս կողմից խորհրդարանի ղեկավարությունը լսում է երիտասարդներին հուզող խնդիրներն ու այս կամ այն հարցի շուրջ նրանց կարծիքները:

ԱԺ նախագահը դպրոցականների համար մանրամասնեց օրենսդիր մարմնի կառուցվածքը, գործառույթները, համամասնական-մեծամասնական ընտրակարգերի առանձնահատկությունները, ինչպես նաև խոսեց խորհրդարանում ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի հարաբերակցության մասին:

Հովիկ Աբրահամյանը կարևոր համարեց ընդդիմության դերակատարությունը խորհրդարանում՝ նշելով, որ ուժեղ ընդդիմություն ունենալն ու բազմակարծությունը միայն նպաստում են խորհրդարանի գործունեության արդյունավետությանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.